Լաստն Ի Վեր

Ամառ էր: Ընկերներիցս Աշոտը և ես որոշեցինք արշավի գնալ, ընտրությունը կանգ առավ անտառներով շրջապատված գեղատեսիլ ու անմատչելի վայրերից մեկի` Լաստիվերի վրա: Որոշեցինք ու արեցինք: Հուլիսի 15-ի երեկոյան ես և Աշոտը հանդիպեցինք հյուսիսային ավտոկայանում, նստեցինք Իջևան գնացող «Գազելը», որի նստարանները ամբողջովին պատված էի ցելեֆոնով և մեկնեցինք: Ճանապարհին տանից բերած մի քանի կտոր կեքս գցեցինք փոսը(տես` ստամոքս) և այսպես հասանք Իջևան: Ճիշտն ասած, մտադրված էինք գիշերել անտառում, բայց ոչ վրան ունեինք, ոչ էլ քնապարկ` նույնիսկ հստակ ճանապարհը չգիտեինք: Ուղղակի գիտեինք, որ գտնվում է Ենոքավան գյուղի մոտ: Արդեն ժամը 19:00-ի կողմերն էր, սկսեցինք քայլել, ճանապարհին երջանիկ պատահականությամբ հանդիպեցինք մեր վաղեմի բարեկամ Դավիթին, ով ապրում է Իջևանում: Իրենից էլ որոշ բաներ ճշտելով ճամփա ընկանք: Պարզվեց որ Իջևանում Նիվա մակնիշի տաքսիներ են գործում:

Նիվա Տաքսի

Գյուղը բավականին հեռու էր` մոտ 10կմ: Մի քանի մեքենա փորձեցինք կանգնացնել` ապարդյուն: Սակայն մի հաճելի երիտասարդ  կանգնեց իր ML մակնիշի մերսեդեսով, մեզ հասցրեց մինչև գյուղի ճանապարհի սկիզբ` Մայր Հայաստանի արձանի մոտ: Մեր երախտիքի խոսքը հայտնելով երիտասարդին, շարունակեցինք ճանապարհը: Մեր նպատակը արդեն գյուղ հասնելն էր և գիշերելը: Գյուղ տանող ճանապարհով մի մեքենայ էր բարձրանում «ԶԻԼ ՊԻՁԻՍՅԱՏ ՏՐԻ», պապ ու թոռ էին, կանգնացրեցինք ու թռանք կուզովը, շատ էինք ուրախացել բարի մարդկանց բարի գործի համար:

Հասանք գյուղի կենտրոն, որտեղ մի խանութ կար, ուր սովորականի պես հատիկով սիգարետ էին վաճառում: Դեռ լույս էր և որոշեցինք շարունակել ճանապարհը գյուղից դեպի հանգստյան գոտի, որտեղից որ պետք է սկսեր մեր ուղին դեպի Լաստիվեր: Ճամփա ընկանք: Ճանապարհին մի միտցուբիշի մակնիշի բեռնատար հայտնվեց, անմիջապես կանգնեցրինք և նորից նստեցինք կուզովը: Վարորդը ամենայն հավանականությամբ կրակեր կուլ տվել և մեծ արագությամբ մեզ հասցրեց հանգստյան գոտի:

Այնտեղ մենք գտանք ուղեցույց, որի վրա գրված էր Լաստիվեր:

Շարունակելով ճանապարհը հասանք անտառ: Ուղղակի աննկարագրելի դրախտային բնություն: Ամենուրեք լսվում էին թռչունների ծլվլոցներ` բնությունը կարծես իր գիրկն էր առել մեզ: Ծանր ուսապարկերը ուսներիս հասանք մի կետի, որտեղ գրված էր Անապատ Լաստիվեր: Մտածեցինք ինչու են այս հրաշք տեղը անապատ կոչում: Այնուհետև ճանապարհը զառիթափ էր, իջանք և հասանք մի դրախտավայրի: Ներքևում նույնպես մարդիկ կային: Մոտեցանք գետին, հանվեցինք և լվացվեցինք: Քանի որ զանգելու հնարավորություն չկար ներքևում, բարձրացանք վերև զանգելու: Ամպերը սկսեցին գոռգռալ ու կայծակը արդեն վերևից լուսանկարում էր մեզ: Դե առանց վրանի, առանց քնապարկի մեզ միայն մի բաներ մնում անել` իջնել ներքևում գտնվող մարդկանց մոտ: Իմիջիայլոց, նրանք տարածքը շատ մաքուր էին պահում և ամեն հարցում փորձում էին աջակցել հյուրերին: Ճշտեցինք, որ կարող ենք մնալ այնտեղ: Արդեն ուշ երեկո էր, երբ սկսվեց հորդառատ անձրևը, Խաչաղբյուր գետը վարարել էր: Այնտեղի բնակիչներից Վահագը մեզ թեյ առաջարկեց և մենք վայելեցինք ուրցով թեյը թոնրի գաթայի հետ միասին: Քիչ անց բերեց խոզի խորովածը: Կերանք խմեցինք ու գնացինք վրանում քնելու:

Արդեն լուսացել էր: Իրոք որ, լույս աչքերով դրախտավայրը տեսնելը մի ուրիշ հաճույք էր պարգևում: Աշոտը գնաց վայրի բնությունը նկարելու, քիչ հետո ես էլ միացա նրան: Նկարելուց հետո վերադարձանք, աղբյուրից բխող սառը ջրով մի լավ լվացվեցինք և նստեցինք փայտից պատրաստված «Բար»-ի առաջ: Քիչ անց հրավիրեցին հացի, որտեղ էլ մենք համտեսեցինք տանձի օղին: Մի փոքր հանգստանալուց հետո ճշտեցինք դեպի քարանձավ տանող ճանապարհը: Քարանձը այնքան էլ հեռու չէր: Բարձրանալով անտառի միջի ոլոր-մոլոր ճանապարհով, անցնելով մի փայտաշեն կամրջի վրայով հասանք տեղ: Քարանձավը գտնվում էր ձորի գրեթե ուղղաձիգ լանջի վրա: Նրան հասնելու համար մարդիկ ստիպված էին կառուցել աստիճան` մեկը մյուսի վրա շարված գերաններից: Կառույցը նմանվում էր լաստի, և այդ պատճառով քարանձավը մնաց ժողովրդի հիշողության մեջ «Լաստիվեր» անունով (Արտակի տեղեկություններով): Շատ հետաքրքիր տեսարան էր. ժայռի վրա մեր նախնիների պատկերած քանդակներն էին: Քարանձավում, XIII-XIVդդ. մոնղոլական արշավանքների ժամանակ իր ապաստանն էր գտել տեղի բնակչությունը: Սենյակների պատերին ոմն նկարիչ թողել էր գեղեցիկ խորաքանդակ: Կարելի էր նկատել, որ այն պատկերում է հարսանիք: Հեղինակը ստեղծում էր այդ գլուխգործոցները քարանձավում ճգնավորի կյանքով ապրելու ժամանակ: Այդ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով: Մոտ մեկ ժամ այդ ամենը ուսումնասիրելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Ճանապարհին հանդիպեցինք երիտասարդների, ովքեր նոր դեռ պետք է ճաշակերին դրախտավայր տանող ճանապարհի դժվարությունները: Երկար քայլելուց հետո հասանք այնտեղ, որտեղից սկսել էինք մեր ուղին: Ճանապարհին մի ծառ գտանք, նստեցինք և լավաշով ու պանրով հագեցրինք մեր քաղցը: Քայլում էինք, երբ մի մեքենա հանդիպեց «Կաբրիալետ Մոսկվիչ»: Կանգնեցրեցինք ու նստեցինք:
Հասանք գյուղ: Գյուղի աղբյուրից ջուր խմելուց հետո շարունակեցինք մեր ճանապարհը: Արդեն դուրս էինք եկել գյուղից, երբ մի մեքենա մոտեցավ` «ԲԵՄՎԵ»,  կանգնեց և մեզ հասցրեց մինչև գլխավոր ճանապարհի սկիզբ: Այդտեղից մինչև Իջևան մոտ տասը կիլոմետր էլ կար: Մի տրակտոր էր անցնում, կանգնեցրինք չկանգնեց: Ինչպես հետագայում պարզվեց վարորդը «Նուդիստ» էր 😀 Մի քանի կիլոմետր էր մնացել մինչև քաղաքը, երբ մի գազել հայտնվեց հորիզոնում: Նստեցինք ու հասանք քաղաք: Լավ էր դեռ մեքենաներ կային դեպի Երևան: Քաղաքում կրկին պատահաբար հանդիպեցինք մեր ըներոջը` Դավոյին: Նա հարցրեց թե ոնց հասաք, ինչ արինք, բա էտ ոնցա, որ գայլերը չկերան մեզ… Քիչ անց շարժվեցինք դեպի Երևան:

Այս ամենը իրական արկած էր, հետաքրքիրն այն էր, որ գնում էինք բայց չգիտեինք թե ուր, գիշերելու էինք չգիտեինք որտեղ, վերադառնալու էինք չգիտեինք երբ…

Հ.Գ. Լաստիվերը լուսանկարները կարող եք դիտել այստեղ:

Հեղինակ` Արտակ Ղազարյան

Լաստիվեր

This slideshow requires JavaScript.

Գիշերային Բուդապեշտ

This slideshow requires JavaScript.

ՊՀՍ-ի վրա ազդող գործոնները

Երբ սկսում ենք լուսանկարել, հասկանում ենք որ անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է պատկերի հստակություն սահմանը (այսուհետ ՊՀՍ):  Դիաֆրագմայի մասին հոդվածում փոքր ինչ անդրադարձել եմ այդ հարցին, և թե ինչպես է այն կառավարվում: Այս անգամ կհասկանանք, թե բացի դիաֆրագմայից, էլ ինչ գործոններ են ազդում ՊՀՍ-ի վրա:

1.    Դիաֆրագմա (փոքրիկ կրկնություն)

ՊՀՍ-ի վրա ամենամեծ ազդեցությունը ունի դիաֆրագմայի չափսը: Այն արտահայտվում է F/x-ով: Որքան փոքր է x-ը, այնքան մեծ է դիաֆրագմայի անցքի բացվածքը, ՊՀՍ-ն փոքր է: Մեծ արժեքի դեպքում անցքի բացվածքը փոքրանում է և  ՊՀՍ-ն մեծանում է:

2.    Ֆոկուսային հեռավորություն

Երկրորդ գործոնը ֆոկուսային հեռավորությունն է(ՖՀ): Եթե դուք ունեք զում օբյեկտիվ, կամ տարբեր ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվներ, ապա այս կետը կարող եք ստուգել ինքներդ: Հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ կարճ ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվով կարելի է ստանալ ավելի մեծ ՊՀՍ, քան երկար ֆոկուսային հեռավորությամբ օբյեկտիվի միջոցով: Օրինակ, եթե նույն պատկերը նկարենք 50մմ ՖՀ-յամբ օբյեկտիվով 2.8 դիաֆրագմայի արժեքի դեպքում, այնուհետև նույն պատկերը նկարենք 200մմ-անոց օբյեկտիվով էլի 2.8 դիաֆրագմայով, ապա կտեսնենք հսկայական տարբերություն:

3.    Սենսորի չափը

Դուք երբևէ նկարել եք գրպանի կոմպակտ ապարատներով?  Գրեթե միշտ ստացվում են ամբողջովին հստակ լուսանկարներ: Դա այն պատճառով, որ նրանք ունեն մոտ 6 քրոփ ֆակտոր: Իսկ երբ նկարում ենք 1.5 կամ 1.6 քրոփ ֆակտորով ապարատներով, արդեն տեսնում ենք տարբերություն: Թե ինչ է քրոփ ֆակտորը, կարող եք կարդալ այստեղ: Ամբողջ խնդիրը սենսորների չափերն են: Որքան փոքր չափի է ապարատի սենսորը, այնքան մեծ ՊՀՍ ենք մենք ստանում:

 4.    Ձեր և նկարվող օբյեկտի հեռավորություն

ՊՀՍ-ի մեջ մեզ ազդեցություն է թողնում նկարողի և նկարվող օբյեկտի միջև հեռավորությւնը: Օրինակ. Երբ նկարում եք 50մմ-ոզ օբյեկտիվով և 2,8 դիաֆրամայով 2 մետրից, դուք կունենաք 10սմ հստակության դիապազոն: Երբ նկարեք 10 մետրից, կունենաք 100սմ հստակություն:

5.    Նկարվող օբյեկտի և ետևի պլանի հեռավորություն

Եվ վերջին ազդեցությունը դա ետին պլանի հեռավորությունն է նկարվող օբյեկտից: Օրինակ եթե նկարում ենք մոդել, ով գտնվում է մեզանից 3 մետր հեռավորության վրա, իսկ ֆոնը նրանից 5 մետր հեռավորության վրա, ապա այն կստացվի ավելի «լղոզված», քան մոտ լինելու դեպքում:

Ֆոկուսացում նկարելուց հետո՞:

Lytro տեխնիկական ընկերությունը տարօրինակ արտադրանք է ներկայացրել: Նրանք արտադրել են Lytro Light Field Camera կոչվող ֆոտոխցիկ, որի պատկերը ֆոկուսացվում է լուսանկարելուց հետո: Այսինքն Դուք կարող եք նկարել և միայն նկարները դիտելիս ընտրել թե որտեղ պետք է լինի ֆոկուսը (կարող եք փորձել սողմելով այստեղ): Իսկ Lytro-ի մասին կարող եք դիտել հետևյալ հոլովակում.

Lytro-ի հիմանադիրն է Դոկտոր Ռեն Նգը: Նա եղել է Սթեմֆորդի համալսարանի ուսանող: Նրան չէին բավարարում այժմյան լուսանկարչության պահանջները և նա որոշեց նորարարություն մտցնել: Նա 203 էջանող դիսերտացիա պաշտպանեց DIGITAL LIGHT FIELD PHOTOGRAPHY անունով, որը կարող եք կարդալ այստեղ:

Lytro Light Field Camera-յի աշխատանքի սկզբունքի մասին կարող եք կարդալ Lytro-յի պաշտոնական կայքում:

Համայնապատկեր Պետրովսկի մարզադաշտից

Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը Ֆեյսբուքում տեղադրել էր հղում Wembley մարզադաշտի մասին: Ահա այն: Այնտեղ ցուցադրված էր մարզադաշտի 360 աստիճանանոց պանորամա, որի պիքսելների քանակը հասնում էի 23 գիգապիքսելի: Պանորաման կազմված մոտ 1000 լուսանկարից: Մի խոսքով մի ահռելի գործ:

Լինելով Սանկտ Պետերբուրգի Պետրովսկի մարզադաշտում կայանալիք Ռուսաստան — Հայաստան խաղին և հարմար առիթ գտնելով նկարեցի պանորամա, որը Wembley-ի պանորամայի կողքին շատ ծիծաղելի է 😀 Բայց ոնց ասում են “էլի բան ա” 😀  Դե համել ինձ չթողեցին այդ վայրում երկար մնալ (արդարանում եմ):

Սեղմեք նկարի վրա մեծ տարբերակը տեսնելու համար:  Այն իրական չափսերով չի չգողանալու նպատակներով:

Հ.Գ. խաղի լուսանկարներն այստեղ են

http://iphoto.am/

Բացվել է լուսանկարչական հրաշալի կայք` http://iphoto.am/ : Բոլոր ֆոտոսիրողներին խորհուրդ եմ տալիս գրանցվել և դառնալ ակտիվ մասնակից:

1. Ի՞նչ է iPhoto.Аm կայքը
iPhoto.Аm կայքը լուսանկարիչների բաց ակումբ է: Այն նախատեսված է սկսնակ և արհեստավարժ լուսանկարիչների համար: Այստեղ դուք կարող եք ցուցադրել ձեր լուսանկարները, դիտել այլ լուսանկարիչների աշխատանքներ և փոխանակել կարծիքներ: Նկարները կարող եք գնահատել չորս հատկանիշնորով՝ «գեղարվեստական», «օրիգինալ», «արհեստավարժ» և «հետաքրքիր»:

Ակումբի անդամ կարող են դառնալ բոլոր ցանկացողները: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել (գրանցումն ազատ է): Միայն գրանցված անդամները կարող են տեղադրել լուսանկարներ, գրել մեկնամանություններ, գնահատել լուսանկարները և հրապարակել լուսանկարչության վերաբերյալ հոդվածներ:

Մենք ողջունում ենք ակումբի անդամների բաց շփումը և խրախուսում ենք փորձի փոխանակումը, լուսանկարների լավ և վատ կողմերի վեր հանմանը միտված քննարկումները: Քննադատությունները պետք է վերաբերվեն լուսանկարման ընթացքին և տեխնիկական կողմին, լինեն կառուցողական և չվիրավորեն լուսանկարչի կամ մոդելի արժանապատվությունը:

2. Լուսանկարներ տեղադրելու կարգը
iPhoto.Аm կայքում լուսանկար տեղադրելիս դուք հավաստիացնում եք, որ ունեք տվյալ լուսանկարը հրապարակելու իրավունք: Այլոց լուսանկարներն օգտագործելու իրավունք ստանալու համար պետք է դիմել այն հրապարակող անդամին: Ուշադրություն

  • Արգելվում է տեղադրել այնպիսի լուսանկարներ, որտեղ քարոզվում կամ պատկերվում է կրոնական, ռասսայական, սեռական անհանդուրժողակոնություն, բռնություն կամ պոռնոգրաֆիա:
  • Արգելվում է երեխաների լուսանկարների տեղադրումը «Մերկ» բաժնում:
  • Արգելվում է վիրավորական, գռեհիկ արտահայտությունների կիրառումը:

Լուսանկարը պետք է տեղադրել համապատասխան բաժնում:
Օրինակ՝ «Ֆոտոմոդելներ» բաժնում լուսանկար տեղադրելուց առաջ, հիշեք, որ այն պետք է համապատասխանի տվյալ բաժնին: Այս բաժինը նախատեսված է միայն ֆոտոմոդելների համար: Ֆոտոմոդելներին արգելվում է իրենց նկարները տեղադրել այլ բաժիններում: Լուսանկարիչներին արգելվում է տեղադրել իրենց մոդելների նկարներն այս բաժնում: Այն նկարները, որոնք չենք համապատասխանի վեը նշված պայմաններին՝ կհեռացվեն կայքի ադմինիստրացիայի կողմից:

3. Առաջիկա ծրագրեր

  • Ստեղծել առ ու վաճառքի ենթաէջ, որտեղ ակումբի անդամները կարող են գնել/վաճառել իրենց անձնական ֆոտոտեխնիկան:
  • Ստեղծել լուսանկարչությանը վերաբերվող իրադարձությունների մասին իրազեկող ենթաէջ:

Ինչպես իմանալ, թե քանի կադր է արվել

Շատ հաճախ հարկավոր է իմանալ, թե քանի կադր է արվել տվյալ ֆոտոխցիկով, քանի որ յուրաքանչյուր լուսանկարչական ապարատ ունի կադրերի որոշակի քանակ, որից հետո փականը /затвор/ մաշվում է: Ամենահարմար տարբերակներից մեկը հետևյալն է:

1. Նկարում ենք JPEG ֆորմատով նկար:

2. Գցում ենք այն համակարգչի մեջ:

3. Ներբեռնում ենք Opanda IExif ծրագիրը և տեղադրում համակարգչի մեջ:

4. Բացում ենք JPEG ֆայլը այդ ծրագրով:

5. Փնտրում ենք ‘Total Number of Shutter Releases for Camera’-ի դիմաց գրված թիվը, որը ցույց է տալիս, թե քանի կադր է արվել:

Փակաղակը գործի դնող մալուխ /պատրաստիր ինքդ/

Շատ հաճախ մեզ պետք է լինում լուսանկարել ոչ թե սեղմելով լուսանկարչական ապարատի նկարելու կոճակը, այլ նրան փոխաինող այլ կոճակ, որը մալուխով միանում է ապարատին: Իսկ ինչ անել եթե այդպիսի մալուխները թանկ արժեն և մենք չունենք բավարար միջոցներ դրանք գնելու համար: Պետք է պատրաստենք ինքներս: Որոշ ապարատների համար այդ խնդիրը բավական հեշտ է լուծվում: Եթե պատրաստում եք Canon-ի և Pentax-ի որոշ մոդելների համար, ապա փնտրեք համացանցում և բավականին շատ եղանակներ կտեսնեք: Ես պետք է պատրաստեի Nikon D2X ապարատի համար: Խնդիրը փոքր-ինչ բարդ էր, որովհետև այդ մալուխը պետք է միանար հետևյալ տեսքի մուտքին`

 

 

 

 

 

 

 

Nikon-ի որոշ մոդելներ ունեն հենց այսպիսի մուտք: Իմ եղանակը այդ մոդելների համար է: Այն ունի 10 անցք:  Պրոբլեմը նրանում էր, որ պետք է ընտրվեր 3 անցք, որոնցից մեկը հողակցումն է, 2-րդը պատասխանատու է ավտոֆոկուսի , պահաժամի ու դիաֆրագմայի արժեքների որոշման համար, իսկ 3-րդը` փակաղակի աշխատեցման:

Կարելի է փորձել բոլոր հնարավոր տարբերակները, բայց շատ հնարավոր է <<ձեռք քաշեք>> Ձեր ապարատից:

Անցքերը համարակալենք:

 

 

 

 

 

 

 

 

Երկար փնտրտուքներից հետո պազվեց, որ հողակցումը 6-րդ անցքն է, ավտոֆոկուսը և էքսպոզիցիան` 9-րդ, փակաղակը` 4-րդ: Այսինքն սկզբից պետք է միացվի 9-ը 6ին, այնուհետև 4-ը այդ երկուսին:

Սա տեսական :Ճ

Անցնենք լուրջ գործի!!!

Մեզ պետք են տեստեր /եթե չունեք լոզվով փոխարինեք :Պ /,  զոդիչ/պայալնիկ/, զոդանյութ/օլով ու կանիֆոլ/, մեկուսիչ ժապավեն/իզալենտ/, KM2-1 տիպի սովետական կոճակ, եռալար մալուխ, քորոցներ, խարտոց/կանացի եղունգների խարտոցը հարմար է/ ու համարյա վերջ:

Վերցնում ենք մալուխը և զոդում ենք յուրաքանչյուր լարին մեկ քորոց:

Գործի դժվար մասը կոճակի պատրաստումն է: Պետք է այնպես անենք, որ այն ունենա երկու աստիճան, ինչպես ապարատի կոճակը: Դրա համար վերցնում ենք KM2-1-ը.

 

 

 

 

 

 

 

 

Եթե այն չձևափոխենք, ապա սեղմելիս երկու միացումը միաժամանակ կկատարվի և պատկերը չի համապատասխանի իրականին /ֆոկուսից դուրս և սխալ էքսպոզիցիայով/: Դրա համար քանդում ենք կոճակը.

 

 

 

 

 

 

 

 

Տեսնում ենք, որ այն բաղկացած է երկու առանձին կոճակներից: Խարտում ենք մի կոճակի գլուխը նկարում պատկերված չափով.

 

 

 

 

 

Ու նորից հետ ենք հավաքում: Ստանում ենք այսպիսի տեսք.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեսնում ենք գլխավոր կոճակը սեղմելիս սկզբում սեղմվում է աջ կողմի փոքր կոճակը, այնուհետև ձախ: Սա հենց մեր ուզած երկու աստիճանանոց կոճակն է:

Այնուհետև պետք է կատարենք համապատասխան միացումները: Ինձ մոտ լարերը սպիտակ, կարմիր և կանաչ էին: Ընտրեցի հետևյալ կերպ. սպիտակ- անցք 6, կարմի — անցք 4 և կանաչ- անցք 9: մնում է միացնել կոճակին:

Կոճակին միացնում ենք հետևյալ կերպ.


1 — կարմիր

2- կանաչ

3- սպիտակ

 

 

 

 

 

Ու վստահ կարող եք աշխատեցնել: Վերջում ամեն ինչ տեղավորում ենք հարմար տուփերի մեջ և գնում նկարելու:

Եթե ուզում եք նկարել bulb ռեժիմում, ապա KM2-1-ի փոխարեն օգտագործեք MT3: Մնացած ամեն ինչ կատարեք նույնությամբ:

 

 

 

 

 

 

 

Կներեք, ոնց-որ սևագրություն անեի :Ճ Read the rest of this entry

A way through doves